Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Իշխող խունտայի ագրեսիվ պահվածքն ու գռեհկաբանությունն աճում են երկրաչափական պրոգրեսիայով

Իշխող խունտայի ագրեսիվ պահվածքն ու գռեհկաբանությունն աճում են երկրաչափական պրոգրեսիայով
14.04.2026 | 14:01

Այսօր ԱԺ միջանցքներում հերթական անգամ ականատես դարձանք օրվա իշխանության անբռնազբոս վարքագծի դրսևորմանը. այս անգամ թիրախում լրագրողական հանրույթն էր։ Ընդհանրապես, վերջին 8 տարիների ընթացքում հայ լրագրողների համայնքը օրվա կառավարիչների մշտական հարձակման թիրախներից է, և սա այն դեպքում, երբ իշխող ուժի առանցքային դերակատարներից շատերը լրագրողներ են։ Կարճ ասած, լրագրողին իշխանություն են տվել՝ լրագրող հալածելու նպատակով։

Վերջին շրջանում իշխող խունտայի ագրեսիվ պահվածքն ու գռեհկաբանությունն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, և հատկանշական է, որ դա առավել հաճախ արտացոլվում է հենց լրագրողների հարցերի նկատմամբ արձագանքներում։ Լրագրողի հասարակ հարցից ագրեսիվացած՝ Սիմոնյան Ալենը լրագրողներին «ինոագենտ» է որակում և ճեպազրույցից նեղսրտած հեռանում։ Սրանք չեն հասկանում, որ հարցը, որքան էլ ցավոտ, կոշտ և ինչ-որ առումով սադրիչ լինի, նրանք պետք է նայեն տեսախցիկին ու պատասխանեն․ կապ չունի՝ թեկուզ անիմաստ բաներ ասեն, ոչ թե տարբեր էպիտետներ հնչեցնեն։

Էն մյուսն էլ գալիս, կանգնում է ու բացահայտ նշում, թե՝ «այո, ես թիրախավորելու եմ լրագրողներին», և իբր արդարացում՝ ձեռի հետ ակնարկում, թե դա անելու է ֆինանսավորման աղբյուրները բացահայտելու բուռն ցանկությունից դրդված։

Սրանք արդեն էն աստիճան են կտրվել իրականությունից, որ օրենքն էլ են սարքում իրենց հարմար։ Էս տեմպերով, շատ չզարմանաք, եթե մի օր էլ որոշեն օրենքով ամրագրել, որ լրագրողը ԱԺ-ում ընդհանրապես իրավունք չունի հարց տալու՝ հատկապես իշխանությանը։ Իրենց նյարդայնացնում է ոչ թե հարցի ձևը կամ բովանդակությունը, այլ հենց այն փաստը, որ իրենցից հաշվետվություն են պահանջում։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4245

Մեկնաբանություններ